Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:28

Վետերանների պատվո վճարը կրկնապատկելու մասին նախագիծը մերժվեց

Վետերանների պատվո վճարը կրկնապատկելու մասին նախագիծը մերժվեց

2020 թվականի մայիսի 9-ին լրանում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75 ամյակը: Ներկա դրությամբ  ՀՀ-ում ապրում են 276 վետերաններ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում էր Հայրենական պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի 100 հազար դրամի չափը կրկնապատկել` սահմանելով 200 հազար դրամ:

Իր ելույթում Էնֆիաջյանը նաև տեղեկացրեց, որ գործադիրի կողմից մայիսի 9-ի կապակցությամբ բոլոր վետերանները ստացել են 300 հազար դրամ միանվագ պատվովճար:

«Իմ քայլի» պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողվի անդամ Արփինե Դավոյանն ընդգծեց, որ հանձնաժողոովը բացասական եզրակացության է տվել նախագծին, քանի որ պատվովճարների սահմանման իրավասությունը ՀՀ կառավարությանն է վերապահված։ Ի պատասխան ԱԺ փոխխոսնակը նկատեց, որ անընդհատ շահարկվում է հարցը, թե ՀՀ-ն խորհրդարանական հանրապետություն է, բայց իրավական տիրույթում մեկնաբանությունները չի տեսնում:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի ներկայացրած առաջարկը բացասական եզրակացության արժանացավ և չընդգրկվեց քառօրյայի օրակարգում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+