Մի շարք երկրներ որոշում են կայացրել այս տարի Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու մասին, այդ երկրներից մի քանիսն արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ:
Այս մասին այսօր ՝ մայիսի 4-ին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ այս տարվա փետրվարին Հայաստանում բացվել է Սլովակիայի դեսպանատունը։ Եվս երեք երկրներ՝ Նիդերլանդները, Շվեդիան և Սերբիան, մինչև 2020 թվականի վերջը դեսպանատներ բացելու որոշում են կայացրել: Նախարարը տեղեկացրել է, որ արդեն նշանակվել է Հայաստանում Նիդերլանդների առաջին ռեզիդենտ դեսպանը։
Նախարարը հայտնել է, որ Հայաստանը դեսպանատուն է բացել Քաթարում, Իսրայելում և Եթովպիայում։ Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հյուսիսային Մակեդոնիայի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






