Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 15 է։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում արված հրապարակումից։
Նշվում է, որ վարակվածներից 13-ը Քաջարանից են, 1-ը՝ Գորիսիսց և 1-ը՝ Մեղրիից։ Վարակակիրներից 5 հոգի գտնվում է Երևանում, 10 հոգի՝ Կապանի բժշկական կենտրոնում։
Մարզում վարակված քաղաքացիներից բուժվել է 24 հոգի, այժմ մեկուսացված է 25 հոգի, ինքնամեկուսացված՝ 163 հոգի։
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը համավարակի դեմ պայքարի մարզային աշխատանքային թիմի մասնակցությամբ մարզպետարանում անց է կացրել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են իրավիճակի հետ կապված աշխատանքների համակարգման ու կազմակերպական այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







