Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը դարձել է շախմատի միջազգային առցանց մրցաշարի հաղթող, որի կազմակերպիչն է հենց նորվեգացին՝ chess24 խաղային հարթակի հետ համատեղ: Կարլսենի կազմակերպած մրցաշարին մասնակցել են ութ շախմատիսներ։
Եզրափակիչ խաղում Կարլսենը 2.5:0,5 հաշվով հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային: Նորվեգացին երկու պարտիաներն էլ հաղթել է սպիտակ խաղաքարերով, պարտվել երկրորդը՝ սևերով, իսկ չորրորդ պարտիան ոչ ոքի է ավարտել:
Այսպիսով, Կարլսենը դարձել է 70 հազար դոլարի սեփականատերը։ Նակամուրան զբաղեցրած երկրորդ հորիզոնականի համար կստանա 45 հազար, իսկ Ֆաբիանո Կարուանան և Դին Լիրենը, որոնք կիսել են երրորդ հորիզոնականը, կստանան 30 հազարական:
Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 250 հազար դոլար: Հաղթողը բաժին է հասնում 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում էին նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը,Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







