Մայիսի 2-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժին է դիմել Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Ալիկ Սուքիասյանը և հայտնել, որ ապրիլի 30-ից մինչև մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի առաջին հարկի պատուհանը, և այնտեղից գողություն կատարել: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչ իրեր են գողը կամ գողերը գողացել: Գ. Շամշյանի տեղեկություններով, տուժած Ա. Սուքիասյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, որպես քննիչ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







