Ալեն Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել։ Այս մասին armdaily.am լրատվական կայքին հայտնել է Սիմոնյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։
«Ալեն Սիմոնյանին վնասվածքներ պատճառելու փաստով սկսվել է դատաբժշկական փորձաքննություն։ Սիմոնյանը միջադեպի պատճառով ստացել է ուղեղի ցնցում, հարվածի հատվածում այտուց»,- հայտնել է Սիրունյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Արամի փողոցի վրա միջադեպեր էր տեղի ունեցել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կազմակերպության անդամ Արթուր Դանիելյանի միջև։ Սիմոնյանի խոսքով Դանիելյանն իրեն հայհոյել է, ինչից հետո ինքը գլխով հարվածել է Դանիելյանի քթինև քաշքշուկ էր սկսվել, որի արդյունքում ինքը ևս տուժել է։
Նշենք, որ Արթուր Դանիելյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի կողմից հարձակում գործելու վերաբերյալ նյութերը հետագա նախապատրաստման համար փոխանցվել են Հատուկ քննչական ծառայությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







