Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:52

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Իրատես» թերթը գրում է, որ գործարար Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթիներում» աշխատողները հայտնվել են անելանելի վիճակում։

Կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրի շահառու դարձած առևտրի կենտրոնի աշխատակիցներին գումար էլ չի հասնում։ Պատճառը հավանաբար կառավարություն-գործարար խիստ ինքնատիպ կապի մեջ է։ Թերթին դիմած բազմաթիվ աշխատողներ փաստեցին, որ երբ դիմել են բանկ իրենց հասանելիքը ստանալու նպատակով, այնտեղից նրանց փոխանցել են, թե գումարը փոխանցված է, բայց չեն կարող ստանալ, արգելք է դրված։

Հաշվի վրա արգելք դրած գործատուն՝ Սամվել Ալեքսանյանը, ավելի հեռուն է գնացել։ Որոշ աշխատողներ, որոնք կարողացել են սկզբնական շրջանում ստանալ փոխհատուցում, զգուշացվել են, որ նրանց հաջորդ աշխատավարձից այդքան գումար պահվելու է։

Ընդ որում, այսօրվանից արդեն ոմանք շաբաթը մի օր ոչ աշխատանքային օրվա փոխարեն հարկադիր պարապուրդի են ուղարկվում 2-3 օր։ Դրան գումարած ամեն օր աշխատակիցներն իրենց միջոցներով են տաքսիով աշխատանքի գնում-գալիս։

2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Ազգային անվտանգության ռազմավարությունը գտնվում է իր վերջնական փուլում, այն հանրությանը կներկայացվի առաջիկա ամիսների ընթացքում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են Անվտանգության խորհրդի գրասենյակից։  Անվտանգության խորհրդի գրասենյակից նաև հայտնում են․ «Այս ռազմավարության առանձնահատկություններից է այն, որ վերջինս հիմնված է ազգային անվտանգության պլանավորման և ապահովման համազգային մոտեցման վրա։ Այն ենթադրում է, որ անվտանգության ապահովման մեջ դերակատարում ունի ողջ պետական կառավարման համակարգը, ինչպես նաև հասարակությունը, և ոչ միայն անվտանգության համար ուղղակիորեն պատասխանատու կառույցները։

Այսպես, ռազմավարությունն ընդգրկում է անվտանգության ապահովման ինչպես արտաքին քաղաքական և ռազմական, այնպես էլ այլ՝ սոցիալական, տնտեսական, էներգետիկ, առողջապահական, գիտական, տեղեկատվական և իբեռ բաղադրիչներ»։

Գրասենյակից նաև ներկայացրել են, թե ինչ հանդիպումների հիման վրա է մշակվել ռազմավարությունը։ «Հիմնական աշխատանքները տարվել են միջգերատեսչական ձևաչափով՝ ֆորմալ առումով ներառված է եղել թվով 23 գերատեսչություն/կառույց։ Խորհրդակցություններ են եղել Արցախի պաշտոնական շրջանակների, իսկ առանձին գլուխների վերաբերյալ նաև Սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Ռազմավարության մշակման տարբեր փուլերում խորհրդակցություններ են անցկացվել նաև փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ», – ասված է Անվտանգության խորհրդի գրասենյակի պատասխանում»։

3․ «Իրատես» թերթը գրում է, թե ինչպես մնացյալ, այնպես էլ «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործը իրավական «ջուր» է, նախ` երբ պետք է կայացվեր նրա նկատմամբ կալանքի որոշումը, մինչև վերջին պահը կալանավորման հիմքերը հստակեցրած չեն եղել:

Հիմա էլ` հընթացս փորձում են մեղադրանքը փոխել, «կաշառքի գործը» վերածել «փողերի լվացման» մեղադրանքի: Ի դեպ. ինչպես շատ, այնպես էլ այս գործում փորձ է արվում ամեն բան տանել-հասցնել Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի «վրա»:

«Հիմքեր» են փնտրում, որպեսզի կարողանան ապացուցել, որ «Մուլտի գրուպում» ունեցած Սեդրակ Առուստամյանի փայաբաժինները, Բուլղարիայում ունեցած ջրի գործարանը, Լիտվայում ունեցած հյուրանոցը իրականում ոչ թե իրեն, այլ քոչարյանների ընտանիքին են պատկանում, պարզապես արձանագրված է Առուստամյանի անունով:

4․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կիրառման հնարավորությունը «Յուքոմ» ընկերության նկատմամբ հնարավոր է քննարկել բացառապես իրավասու մարմնի կողմից օրենքի հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում: Այս մասին  հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր, թե այս օրենքի շրջանակներում հնարավո՞ր է պետականացվի «Յուքոմ» ընկերությունը՝ հաշվի առնելով, որ այն պատկանում է Խաչատրյաններին, որոնց ունեցվածքն արգելանքի տակ է և բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մասնավորապես նշել էր, որ UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ:

Իսկ ահա նախարարությունից թերթի հարցման ի պատասխան, պարզաբանել են թե ինչպես և որ դեպքում է բռնագանձվում գույքը։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը թույլ է տալիս ուսումնասիրել գույքը, դրա ձեռքբերումը և օգտագործումը և ներկայացնել բռնագանձման պահանջ, եթե գույքի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Նշված դեպքում գույքը օրենքի իմաստով համարվում է ապօրինի ծագում ունեցող և ենթակա է բռնագանձման։ Նախագիծը ներմուծում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մոդելը՝ չհիմնավորվող հարստացման բռնագանձումը:
Այս քաղաքացիաիրավական վարույթի հիմքում ընկած են անձի օրինական աղբյուրներից ստացված եկամուտների և նրա փաստացի եկամուտների համեմատության հիման վրա բացահայտված էական անհամապատասխանությունները։ Հանցավոր արարքի հետ անուղղակի կապի հաստատումը պարտադիր պայման չէ։

Այս դեպքում ապացուցման բեռը տեղափոխվում է պատասխանողի վրա և ակտիվները բռնագանձվում են, եթե չի ապացուցվում դրանց ստացման օրինական աղբյուրը:

Նախագծով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությունների իրականացման և հայցի հարուցման լիազորությունը տրված է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը՝ որպես պետական շահերի պաշտպանության հայցի տարատեսակ։

Նախագծով ուսումնասիրությունը սկսվում է քրեադատավարական որոշված ազդակների առկայության դեպքում, որից հետո ընթանում է քրեական ընթացակարգերից անկախ:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջը, կարող է ներկայացվել և քննվել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքի ծագման վերաբերյալ ապացույցները, այն ծավալով, որով դրանք ձեռք բերելու հնարավորություն չունի իրավասու մարմինը, գտնվում են գույքը ձեռքբերած անձի մոտ՝ օրենքի նախագիծը նախատեսում է հայցի բավարարման հնարավորություն, եթե իրավասու մարմինը ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում հայցվորին հասանելի օրինական եկամուտների վերաբերյալ տվյալներով։ Համապատասխանաբար, պատասխանողը կարող է հերքել կանխավարկածը՝ ապացուցելով գույքի օրինական ձեռքբերումը՝ ներկայացնելով այն փաստաթղթերը, որոնք օրենքի ուժով հասանելի են միայն պատասխանողին։ Ամեն դեպքում, ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման միայն այն դեպքում, երբ գույքի և եկամուտների մինչև անհամապատասխանությունը էական է, այն է՝ գույքի շուկայական արժեքը գերազանցում է օրենքով նախատեսված սահմանաչափը»։

Այսպիսով, հաշվի առնելով վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունները, Յուքոմ ընկերության հիմնադիր Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, ապա առաջիկայում նոր գործընթացների ականատես կլինենք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+