Լոնդոնի ICE բորսայում 2020 թվականի հուլիսի մատակարարումներով Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսների արժեքն աճել է 4,15 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 27,58 դոլարի: Այդ մասին հայտնում է TASS-ը։
Գիշերը ժամը 03: 21-ին Brent տեսակի գինն արդեն վաճառվել է բարելի դիմաց 27,26 դոլարի սահմաններում, ինչը 2,61 տոկոսով բարձր է նախորդ ֆյուչերսների մակարդակից:
Ժամը 03:26-ի դրությամբ՝ Brent-ը վաճառվում է բարելի դիմաց 27,32 դոլարի (+3,17%) սահմաններում, WTI նավթի գինն աճում է 6,16%-ով՝ հասնելով բարելի դիմաց մինչև 20 դոլար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







