Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:34

Ժողովրդի փողից ինչո՞ւ ՀՀ ժողովրդին չեք աջակցում. Մարուքյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին

Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարությանն առաջարկում է մայիս ամսին 100,000 դրամ տալ յուրաքանչյուր ընտանիքի, իսկ թոշակառուներին հավելյալ թոշակ։ Այսօր ԱԺ արտահերթ նիսում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց, թե ինչու կառավարությունը վերջին տարիների խնայողություններից, որտեղ հարյուր միլիարդ դրամ գումար կա, չի ցանկանում աջակցել քաղաքացիներին։

«Ժողովրդի փողից ինչու չեք աջակցում ՀՀ ժողովրդին»,-հարցրեց նա՝  նշելով, որ իրենք այս հարցը բարձրացրել են, փողի տեղը ցույց են տվել, ցույց են տվել միջազգային փորձը:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պատգամավորի հետևողականությունը լավ է, բայց այդ հարցին պատասխանն արդեն ստացել է: «Տպավորություն է ստեղծվում, որ ձեզ հետաքրքրում է այդ հարցի ձևակերպման գործընթացը»։

Ջանջուղազյանը նշեց, որ 100 միլիարդ դրամ կառավարությունը իր տրամադրության տակ չունի, իսկ ինչ վերաբերում է սոցիալապես անապահով խմբին, դրա ճանապարհը այն է, ինչը  ընտրվել է՝ միջոցառումներով, թիրախավորված, հասցեական աջակցությունն է:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց Ջանջուղազյանի դիտարկմանը՝ նշելով, որ չգիտի ինչ թիրախայնության ասին է խոսքը, երբ վարչապետՆ ասում է, որ չենք կարողանում տեղորոշել կարիքավորին։ Պատգամավորը կոչ արեց իրար հետ գոնե քննարկել, որ խոսքերը համընկնեն։

Դիտարկանն ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ արձագանքում է հարցերին այնպես, ինչպես ճիշտ է գտնում: «Ես ասում եմ այդ պատասխանը հնչել է ոչ մեկ անգամ, դուք ուղղակի պատասխանի ձեր վարկածը ունեք և ձեզ դուր չի գալիս այն պատասխանը, որը հնչում է»,-ասաց նա և նշեց, որ ինքը վարչապետի ասածին հակառակը չի ասում, այլ ընդհակառակը, շեշտում է, որ ցանկանում են, որ աջակցությունը հասցեական լինի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+