Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:09

ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները

ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքները: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը,  «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման էր ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով` առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, հիվանդության տարաբնույթ, այդ թվում նաև` տնտեսական և ֆինանսական, հետեւանքների չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում:

Նախարարը հայտնել է, որ համավարակը բացասական ազդեցություն է ունեցել բազմաթիվ երկրների, այդ թվում նաև` Հայաստանի տնտեսության վրա: Դրան նպաստել և նպաստում են բազմաթիվ արտաքին և ներքին գործոններ, ինչպիսիք են, մասնավորապես, աշխարհում մետաղների և նավթի գների անկումը, զբոսաշրջության կրճատումը, ակնկալվող մասնավոր տրասֆերտների նվազումը և այլն:

Կատարված էկոնոմետրիկ հաշվարկների համաձայն` Հայաստանում տնտեսական անկումը կանխատեսվում է 2 տոկոսի չափով: Ըստ որոշ հաշվարկների` համաշխարհային տնտեսության անկումը կանխատեսվում է շուրջ 3 տոկոսի չափով, ինչը ենթադրաբար բացասական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի տնտեսության վրա:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ վերոնշյալ արտաքին ազդեցություններից բացի մեր երկրի տնտեսության վրա բացասաբար են անդրադառնում նաև ներքին սահմանափակումները, որոնք պայմանավորված են հայտարարված արտակարգ դրությամբ:

Ուստի, տնտեսական անկման հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսել է 150 մլրդ դրամի սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթներ ուղղել մի շարք միջոցառումների իրականացման համար: Այսպես` 25 մլրդ դրամ կուղղվի ձեռնարկություններին, 25 մլրդ դրամ` սոցիալական աջակցության ծրագրերին, 80 մլրդ դրամ` տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերին, և 20 մլրդ դրամ` պահուստային միջոցներ, անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար:

Վերոնշյալ տնտեսական անկման պայմաններում գնահատվել է, որ 2020 թվականին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը և ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները` պետական բյուջեի պակասուրդը կաճի` հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ:

Նախարարն աննախադեպ է գնահատել ներկա ճգնաժամը, քանի որ դրա դրսևորումներն էապես տարբերվում են նախկինում արձանագրված ճգնաժամերից:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվում է հստակեցնել պարետի և պարետատան կարգավիճակը, պարետի կողմից ընդունվող ակտերի բնույթը: Սահմանվել է, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված լինելու դեպքում վարչապետը կամ փոխվարչապետը կարող են հանդես գալ որպես պարետ, ով իրականացնում է արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը, ինչպես նաև համակարգում է կիրառվող միջոցառումների իրականացումը: Սույն մասով սահմանված լիազորությունների իրականացման համար պարետը կարող է ընդունել ակտեր որպես համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի կողմից ընդունված, այդ թվում նաև ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների առաջարկների հիման վրա` Կառավարության որոշմամբ պետք է պարետատունը ստեղծվի, իսկ պարետը անհրաժեշտության դեպքում կարող է սահմանել պարետատան գործունեության կարգ:

Սահմանվել է, որ անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված գրավոր կամ բանավոր կարգադրությամբ: Սահմանվել է սահմանափակման ենթակա անձի իրավունքը` տեղեկացված լինելու սահմանափակման պատճառների մասին և տեղեկացնելու իր իրավունքների սահմանափակման մասին նաև իր նախընտրած անձին: Պատգամավորների առաջարկների հիման վրա վերոնշյալ դրույթն առաջինից երկրորդ ընթերցում փոփոխության կենթարկվի. անձի ազատությունը կսահմանափակվի գրավոր կարգադրության հիման վրա, իսկ եթե հանգամանքներից ելնելով հնարավոր չէ ապահովել տվյալ պահին գրավոր ձևակերպումը, ապա բանավոր կարգադրությամբ` պայմանով, որ սեղմ ժամկետում կհետևի գրավոր կարգադրությունը:

Հստակեցվել է Կառավարության կողմից աջակցություն տրամադրելու հնարավորությունը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի անցումային դրույթներով հստակեցվել է, որ պարետը և պարետատունը կշարունակեն գործել նոր կարգավորումների տրամաբանությամբ, իսկ պարետի կողմից ընդունված ակտերը կշարունակեն գործել որպես փախվարչապետի համապատասխան իրավական ակտեր:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթով սահմանվում է հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը, ինչպես նաև հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորությունը:

Առաջարկվում է, որ հեռավար եղանակով իրականացվող աշխատանքների կազմակերպումը չհամարվի աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա գործատուներին լինել ճկուն, արագ արձագանքել հեռավար աշխատանքը կազմակերպելուն և ազատել գործատուին` նախապես ծանուցելու հեռավար աշխատանքի անցնելու հետ կապված: Սահմանվում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար գործատուն ոչ թե չի վճարում այլ կարող է չվճարել: Այս փոփոխության պարագայում ևս գործատուն ցանկության դեպքում կարող է նշված դեպքում հարկադիր պարապուրդի ժամանակ վճարել աշխատողին:

Մեկ այլ փոփոխության արդյունքում գործատուն իրավունք չի ունենա լուծել աշխատանքային պայմանագիրը կամ կարգապահական տույժ կիրառել այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր իրավիճակով պայմանավորված չեն կարողանում ներկայանալ աշխատանքի կամ ներկայանում են աշխատանքի ավելի ուշ: Նախատեսվում է նաև, որ մինչև ուսումնական (այդ թվում` նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների` չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի աշխատանքից երկու ժամ ուշանալու դեպքում աշխատավարձը վճարել ամբողջությամբ, իսկ երկու ժամից ավել ուշանալու դեպքում վճարել փաստացի կատարած աշխատանքի համար:

https://www.youtube.com/watch?v=57nMVKOjONw

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+