Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրին գավառում Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից այրվող ցիստեռնի պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 քաղաքացիական անձ, 47 մարդ վիրավորվել է: Այս մասին ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հարձակման զոհերի թվում 11 երեխա կա։
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Աֆրինի վարչական կենտրոնի՝ Ռաջու պողոտայի ամենաբանուկ փողոցներից մեկում, այրվել են մի շարք կայանված ավտոմեքենաներ։
Տուժածները հոսպիտալացվել են, ենթադրվում է, որ հարձակման զոհերի թիվը կարող է աճել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակման զոհ է դարձել 20 խաղաղ բնակիչ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
https://www.youtube.com/watch?v=c8mvpX7cZak
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






