«Ես մեր բոլոր գործընկերներին հորդորում եմ մնալ քաղաքական տեքստերի սահմաններում: Քաղաքական բանավեճ ծավալել և քաղաքական հարցադրումներ անել»: Այս մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ միջադեպի մասին:
«Այո, ընդդիմությունը կարող է քննդատել իշխանության ներկայացուցիչներին, իշխանության ներկայացուցիչները ինչո՞ւ պետք է ձեռնպահ մնան ու չքննադատեն ընդդիմության ներկայացուցիչներին: Սակայն դա պետք է անել քաղաքական բանավեճի սահմաններում: Կրկին զսպվածության կոչ եմ անում, հորդորում եմ անձնական վիրավորանք չհասցնել, իսկ քաղաքական մեղադրանքներ կարող եք հնչեցնել: Հարգանք պահեք միմյանց ու ԱԺ ինստիտուտի նկատմամբ»,-նշել է Միրզոյանը։
Հիշեցնենք՝ այսօր Աժ-ում վեճ էր տեղի ունեցել ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև: Պատգամավորները միմյանց անձնական բնույթի վիրավորանքներ էին հասցրել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






