Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում կտեղադրվի համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ, Հնդկաստանի ազգային առաջնորդ, փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը։ Այս մասին որոշումը կայացվել է այսօր՝ ապրիլի 28-ին, Երևանի ավագանու նիստում։
Նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Արձանը կտրամադրի հնդկական կողմը, ինչպես նաև կհոգա այն Երևան տեղափոխելու, պատվանդանի կառուցման ու տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







