Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:57

Ժողովրդին փող բաժանելու ԼՀ խմբակցության առաջարկը պոպուլիզմ է․ Սիմոնյան

Այսօր Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վերահաստատեց իրենց դիրքորոշումը, որ ԼՀ խմբակցության փող բաժանելու առաջարկը պոպուլիզմ է: Նա, մասնավարապես, անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, ով նշել էր, որ Ֆինանսների նախարարն ապատեղեկատվություն է տարածում, երբ ասում է՝ այդ 300 մլրդ դրամ փողը չկա։ Այդ գումարը կա, պարզապես Կառավարությունը չի ուզում բաժանել ժողովրդին։

«Պետք է լինի տրամաբանություն․ ով է բաժանում, ինչի համար է բաժանում, որտեղ է բաժանվում, այդ տրամաբանությամբ այսօր 14 ծրագիր է գործում, այո, դա ոչ բոլորին է վերաբերում, բայց 48 միլիարդ դրամի գումար այսօր բաց է, և այդ գումարը բաժանվում է և մի քանի հարյուր հազար մարդու է վերաբերում»,-ասաց Ալեն Սիմոնյանը և նշեց, որ այն, ինչ առաջարկվում է, արվում է:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝  ոչ մի կառավարությունն չի կարողանում այսօր կորոնավիրուս կանխատեսել և համապատասխան արձագանքել։

«Ճգնաժամ է, որը վերաբերում է բոլորին։ Խոսելուց նույնիսկ չի պտտվում լեզուն ասել՝ «կառավարությունը երկու տարի լավ է աշխատել», գումար է ձևավորվել, ասվում է՝ «բախտի բերմամբ»։ Բա ինչի՞ չեք բախտի բերմամբ մի երկու անգամ գումար աշխատում կամ մի հաջողություն ունենում։ Դա բախտի բերմամբ չէ, դա կառավարության շարունակական աշխատանքի արդյունքն է։ Այդպես  նենգափոխելով, ֆոկուս-պմոկուսներ անելով ոչ մեկ առաջ չի գնա», — ասաց նա։

Ըստ Սիմոնյանի՝ պոպուլիզմ է նաև իմանալ, թե կառավարությունն ինչ ծրագիր է անում, ասել, ես ասում եմ, որ սայսպես պետք է անել, հետո ասել՝ տեսաք, ես ասացի, արեցի:

«ՈԿլասիկ քաղաքական գործչի համար անլուրջ է: Պոպուլիզմ է, որովհետև այս դահլիճում ժամանակին մի այդպիսի կուսակցություն կար, ՕԵԿ էր կոչվում, ավանդների համար երկու տարի ընտրվեց, ավանդները մինչև վերջ ոչ մեկն էլ չստացավ, բայց երկու տարի ասացին՝ ավանդ, ավանդ, ավանդ ու ընտրվեցին: Այ սա է պոպուլիզմը»,-ասաց Ալեն Սիմոնյանը և նշեց, որ միշտ էլ մարդուն կարելի է ասել այն, ինչ ցանկանում է լսել:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ որևէ հարցում կառավարությունը, վարչապետը երբևիցե չեն խաբել, չեն փորձել լավը թվալ, չեն փորձել էժան դիվիդենտներ շահել, իսկ այն, ինչ որոշ գործընկերներ անում են, ամենաէժանագույն դիվիդենտներն են ապահովում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+