К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +7°
  • Ереван+7°
  • Гюмри+3°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 14:12

200 մլրդ դրամ ազատ փող կա, որը կառավարությունը չի ուզում ժողովրդին տալ․ Մարուքյան

Ֆինանսների նախարարն ապատեղեկատվություն է տարածում, երբ ասում է՝ այդ 300 մլրդ դրամ փողը չկա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Այդ հաշվի վրա անցյալ տարվա կապիտալ չիրականացված շինարարության արդյունքում կա 380 մլրդ դրամ: Դա ժողովրդի փողն է, որը կառավարությունը չի ուզում ժողովրդին տալ»,- պնդեց պատգամավորը՝ հավելելով, որ այս գումարից մոտ 150 մլրդ դրամն է, որ ունի որոշակի պարտավորություններ, մոտ 200 մլրդ դրամ ազատ փող կա։

Ըստ նրա՝  կառավարության գործընկերներն ասում են՝ սա պոպուլիզմ է, բայց պոպուլիզմ կլիներ, եթե քաղաքացիները դրա կարիքը չունենային, իրենք ասեինք՝ տվեք, պոպուլիզմ կլիներ, եթե այդ փողը չլիներ, ասեինք՝ տվեք։

Ըստ պատգամավորի՝ պոպուլիզմ է, երբ 1.5 մլն դրամ աշխատավարձ ստացող Ֆինանսների նախարարն ասում է՝ փող չկա ժողովուրդ ջան։

«Իրենք սպասում են, որ հասնեն տնտեսական ճգնաժամի հատակին, նոր տեսնեն՝ ինչ են անում։ Չեն հասկանում, որ հատակը արագ է գալու, և անդառնալի հետևանքներ է ունենալու։ Այսօր մոտավորապես 4300 բաժանորդ հոսանքազրկվել է, 736 ընտանիք էլ զրկվել է գազից։ Իսկ ովքեր վճարել են, նրանք էլ տան հացի փողով են վճարել, որ գոնե լույս ունենան ու վառեն։ Հիմա այդ մարդիկ սննդի փող չունեն։ Իսկ մարդիկ, ում գազն ու լույսը անջատել են, հացի փող էլ չունեն»,- նշեց նա։

Մարուքյանը ևս մեկ անգամ հստակեցրեց՝ իրենք ասում են՝  փող կա, ու դա պետք է սրսկել տնտեսության մեջ և սրսկել՝ մարդկանց ուղղակի գումար տալով։ Մարդիկ էլ դուրս կգան, սնունդ կառնեն, կոմունալները կվճարեն, համակարգն էլ կոլապսի չի ենթարկվի։ Արդյունքում էլ հարկերի թերհավաքագրումը կպակասի։

«Հիմա իրենք ինչ են ասում, ասում են՝ մենք այս փողը պահենք, քանի որ հարկերը քիչ են հավաքագրվելու, պիտի տեղը լրացնենք։ Իսկ ես ասում եմ՝ փողը տվեք մարդկանց, որ ապրեն։ Դա կշրջանառվի, հարկերի քիչ հավաքագրում էլ չի լինի»,- ներկայացրեց է. Մարուքյանը։

Ըստ նրա՝ մայիսի 14-ին, երբ մարդկանց ասես՝ գնա աշխատանքի, հազարավոր մարդիկ հայտնաբերելու են, որ իրենց աշխատատեղերը չկան։ Ըստ նպատգամավորի՝ այդ մարդիկ լինելու են նրանք, ովքեր աշխատել են հյուրանոցներում, զբոսաշրջային ընկերություններում:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստանը» Կառավարությանն առաջարկում է մայիս ամսվա համար 100 մլրդ դրամ նախատեսել՝ 100.000 դրամ բաժանել յուրաքանչյուր ընտանիքին և կրկնակի թոշակ տալ յուրաքանչյուր թոշակառուին: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի գանձապետական հաշվեհամարում 300 մլրդ դրամից ավելի գումար կա։ Իր հերթին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ գանձապետական միասնական հաշվի վրա եղած 300 միլիարդ դրամը ազատ գումարներ չեն, պատկանում են հարկատուներին կամ համայնքներին, և կառավարությունը չի կարող այդ գումարները իր հայեցողությամբ տնօրինել։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+