Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:18

4300 բաժանորդի էլեկտրաէներգիա և 736 բաժանորդի գազ անջատվել է․ վարչապետ

Հայտարարությունից հետո, որ կոմունալ վճարումները չկատարելու դեպքում էլեկտրաէներգիան ու գազը կանջատվի, մի քանի օրվա ընթացքում մոտ 7 միլիարդ դրամ վճարումներ եղան համակարգում, սրանով մենք համակարգը փրկեցինք կոլապսից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր ունենք հետևյալ վիճակագրությունը. Հայաստանում կա 775 հազար ՀԷՑ-ի բաժանորդ, 623 հազար գազի բաժանորդ։ Էլեկտրաէներգիայի 4300 բաժանորդների և 736 գազի բաժանորդների մատակարարումն անջատվել է։ Ընդ որում՝ էլեկտրական հոսանքի պարագայում բոլոր անջատվածների պարտքը կազմում է 30 հազար դրամ և ավելի, իսկ գազի բաժանորդների դեպքում՝ 80 հազար և ավելի»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ կանգնել էին մի խնդրի առաջ, որ երկրի էներգետիկ համակարգը կանգնել էր կոլապսի առաջ։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է անջատել բոլոր այն բաժանորդների հոսանքի ու գազի մատակարարումը, որոնք հնարավորություն ունեն, բայց չեն վճարում՝ հավելելով, որ իրենց նպատակն է օգնել մարդկանց, որոնք ունեն սոցիալական խնդիր ունեն և չեն կարողանում վճարել։

«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ առնվազն մեկ տարի, մինչև մյուս տարվա մարտ կորոնավիրուսային ճգնաժամի մեջ ենք լինելու։ Եվ եթե մենք ասենք, որ այդ ընթացքում մարդիկ կարող են կոմունալները չվճարել, նույնն է, թե ասենք, որ երկրում հոսանք չի լինելու»,-նշեց վարչապետը։

Փաշինյանը հնաև տեղեկացրեց, որ 11-րդ և 12-րդ ծրագրի շահառուների հոսանքը չի անջատվել։

«Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում տեղորոշել բոլոր իրական կարիքավորներին։ Իմ առաջին գործը օպերատիվ մարտահրավերներին արձագանքելն է։ Ես հասկանում եմ, որ բոլորս էլ տուժելու ենք։ Բայց իմ խնդիրն այն է, որ հնարավորինս քիչ տուժենք։  Բոլորդ պատրաստվեք, որ մինչև մյուս տարի կորոնավիրուսը լինելու է։ Պետք է սովորենք կորոնավիրուսի պայմաններում ապրենլ հնարավորինս բնականոն պայմաններով»,-նշեց վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+