Պարետը որոշում է կայացրել, որով հանվում է բնակության վայրից ոչ ավելի, քան 1 կմ հեռավորությամբ հեծանվային վարժություններ և ֆիզիկական վարժություններ իրականացնելու սահմանափակումը, և թուլացվելու է ռեժիմը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտնեց, որ այժմ աստիճանաբար գնում են սահմանափակումների թուլացման և հնարավոր է թույլատրվել բնակավայրից 1 կմ հեռավորության վրա։
«Ժամերը կսահմանի պարետը, եթե չեմ սխալվում՝ առավոտյան 10։00-12։00-ը և երեկոյան 19։00-21։00-ը։ Զբոսանքը կարող են գնալ նաև ընտանիքի անդամների հետ՝ տեղաշարժման թերթիկի պարտադիր առկայությամ»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ եթե արտառոց բան չպատահի, ինչ ժամանակացույցով՝ պարետատունը կհայտարարի։
«Մտածում էինք, որ առաջիկա 10 օրերի ընթացքում պետք է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն, բայց բոլոր ոլորտների համար առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության որոշ կանոններ սահմանի։ Այսինքն՝ ռեստորանները ինչ անվտանգության կանոններ պետք է պահպանեն աշխատելու համար, սրճարանները, արտադրամասերը։ Միայն կրթական համակարգն է, որ մենք սահմանափակված կպահենք»,- նշեց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







