Լոնդոնի ICE բորսայում Brent ապրանքանիշի նավթի՝ 2020 թվականի հունիսի մատակարարումներով ֆյուչերսի արժեքն ընկնել է 5,15 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 18,96 դոլարից: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մոսկվայի ժամանակով 05:40-ի դրությամբ՝ Brent տեսակի նավթի գինը սկսել է մասնակիորեն վերականգնել անկումը. մեկ բարելը դիմաց՝ մինչև 19,15 դոլար:
Իր հերթին WTI տեսակի հունիսյան ֆյուչերսը անկում է գրանցել 15,02 տոկոսով և սակարկվում է բարելի դիմաց 10,86 դոլարի սահմաններում:
Նավթի գնանկումն ընթանում է շաբաթվա սկզբից. երկուշաբթի Brent ապրանքանիշի նավթի մատակարարման հունիսյան պայմանագրերի արժեքը նվազել է բարելի դիմաց 20 դոլարից, իսկ WTI տեսակի նավթի գինը՝ 14,5 դոլարից ցածր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







