Ապրիլի 20-ին, երբ ամփոփվում են տարեկան, եռամսյակային և ամսական տվյալները, ի հայտ են եկել նաև կազմակերպությունների մոտ առկա հարկային պարտավորութունների խնդիրները և կազմակերպությունների մեծ մասը խնդիր ունի դրանք մարելու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե Կառավարության աջակցության ծրագրերին դիմե՞լ են արդյոք դիմելու պահին չկատարված հարկային պարտավորություններ ունեցող ընկերություններ, ինչպես է լուծվելու նշյալ ընկերությունների խնդիը՝ բիզնեսը պահելու և առկա ռիսկերը չեզոքացնելու համար։
«Երբ մենք ասում ենք հարկային բարվոք պատմություն, նկատի ունենք արդյոք 365 օրվա ընթացքում կազմակերպությունն ունեցել է բռնագանձման վարույթ, թե՝ ոչ»,- ասաց փոխնախարարը։
Մարգարյանը նշեց, որ հաջորդ ֆիլտրը, որ դիտարկում են՝ արդյոք 31․12-ի դրությամբ ունեցել է ժամկետանց պարտավորություն, թե՝ ոչ և այն կազմակերպությունները, որոնք մինչև հիմա ունեցել են ժամկետանց պարտավորություն կամ շուտով կունենա, եթե դեկտեմբերի 31-ի դրությամբ ժամկետանց պարտավորություն չեն ունեցել, ապա կարող են դիմել աջակցության ծրագրերին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







