Հայփոստը տեղեկացնում է, որ արտակարգ դրության պայմաններում նշանակման երկրներում միջազգային փոստային առաքանիների (նամակագրական թղթակցություն, փոստային ծանրոցներ և արագընթաց փոստային ծառայություն) մշակման և առաքման գործընթացներում կգրանցվեն ուշացումներ:
«Միաժամանակ, կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով մարդկային շփումից հնարավորինս խուսափելու համար առաքանու հանձնման ժամանակ ստացողի ստորագրությանը կփոխարինի փոստատարի ստորագրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ հարցերի դեպքում քաղաքացիները կարող է զանգահարել (010) 514 514 հեռախոսահամարով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







