Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն ուղերձ է հղել հայերին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ֆեսբուքյան էջից։ Ուղերձում Փայլանը նշել է, որ 105 տարի է Թուրքիան չի առերեսվել Հայոց Ցեղասպանության հետ։
«Թուրքիայի խորհրդարանից ողջունում եմ Ցեղասպանության ճանաչման համար պայքարող հայությանը, ես էլ Մեջլիսում եմ պայքարում այդ ուղղությամբ։ Հավատում եմ՝ աշխարհում կա մի խորհրդարան, որի կողմից ճանաչումը կմեղմացնի մեր ցավը։ Դա Թուրքիայի խորհրդարանն է։ Հարգանքի տուրք եմ մատուցում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի և Սևակ Բալըքչըի հիշատակին»,-ասել է Փայլանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






