Եթե 2020 թվականի տնտեսական աճը լինի բացասական 2-2․6 տոկոս ՝ ինչպես ֆինանսների նախարարությունն է կանխատեսում, ապա գլոբալ զարգացումների համատեքստում դա լավ ցուցանիշ կարելի է համարել, իսկ ավելի իրատեսական է, որ ՀՆԱ-ի անկումը տարեվերջին կլինի 4-ից բարձր: Այս մասին Tert.am-ի հետ նման կարծիք է հայտնել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
Ըստ նրա՝ եթե մեզ հաջողվի տարին ամփոփել 2․6 տոկոս աճով, ապա դա լավ ձեռքբերում կլինի: Նա նշել է, որ Հայաստանը փոխկապակցված է աշխարհի հետ և եթե առևտրային գործընկեր երկրների տնտեսությունները բացասական փոփոխությունների են ենթարկվում, չի կարող ՀՀ-ի տնտեսության վրա դա փոքր ազդեցություն ունենալ:
Արամյանը նշել է, որ ինքն ավելի բարձր անկում է ստանում իր հաշվարկներով. «օրինակ՝ վերցրել եմ ճյուղային զբաղվածությունները և ՀՆԱ-ները, հաշվարկել եմ օրական արտադրողականությունները՝ ըստ առանձին ճյուղերի, դիտարկել եմ պարետատան կողմից կիրառվող ճյուղային սահմանափակումները և դրանց տևողությունները, նայել, թե յուրաքանչյուր ոլորտում, երբ ՀՆԱ չեն ստեղծում, քանի որ ուղղակի առկա է գործունեության սահմանափակումներ, տարեկան արդյունքով ինչ կունենանք: Վերցրել եմ ամիս ու կես տանը մնալու էֆեկտը, այնքան ժամանակ, որքան ՀՆԱ չի ստեղծվելու, արդյունքները ճշգրտել նաև կորցված սպառումով, ստացված արդյունքը հանել եմ կանխատեսվող 4․9 տոկոս ՀՆԱ-ի մակարդակից և ստացել 4 տոկոս և դրանից բարձր անկման ցուցանիշներ՝ տարբեր սցենարներ աշխատացնելով»,-ասել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







