Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին կալանավորելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանին:
«Դատարանի որոշումը հիմնավորված չէ, պատճառաբանված չէ: Կբողոքարկենք»,- ասել է Սուքիասյանը:
Նրա խոսքով՝ դատարանը գտել է, որ առկա է գործի խոչընդոտման և վարույթից թաքնվելու ռիսկը, առկա է հիմնավոր կասկածը, բայց կալանովորման համար որևէ հիմնավորում ներկայացված չէ ո՛չ քննիչի միջնորդության մեջ, ո՛չ դատարանի որոշման մեջ:
Սուքիասյանը նաև տեղեկացրել է, որ դատարանը միևնույն ժամանակ բանարարել է նաև Սեդրակ Առուստամյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը՝ ճանաչելով այն ոչ իրավաչափ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







