Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Թանկյանին իր բանաստեղծության հիման վրա երգը գրելու համար։
«Հույս ունեմ՝ Ձեզ դուր կգա։ Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան։ Շնորհավոր Քաղաքացու օրը», — գրել է Փաշինյանը Facebook-ի իր էջում։
Նա նշել է, որ երգում ավելացել է հետևյալ կրկներգը.
Արագած, Գրիգոր, Արարատ ու Սեւան,
Անահիտ, Նաիրի, Զարուհի ու Շուշան,
Հայասա, Ուրարտու, Շուպրիա, Արմենիա,
Արատա, Նաիրի, Մեծ Հայք ու Կիլիկիա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







