Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:20

Հասան Ջեմալի ապրիլքսանչորսյան գրառումը վրդովեցրել է թուրքերին

Հասան Ջեմալի ապրիլքսանչորսյան գրառումը վրդովեցրել է թուրքերին

Թուրք հայտնի լրագրող, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը, ով բազմիցս հրապարակավ ընդունել է Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել, ապրիլքսանչորսյան գրառում է արել Twitter-ում, փոխանցում է ermenihaber-ը։

«Ես կիսում իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը»,- գրել է Հասան Ջեմալը։

Այս գրառումը, սակայն, խիստ բացասական է ընդունվել սոցցանցի մի շարք օգտատերերի կողմից։ Հակահայկական տրամադրություններ ունեցող օգտատերերը Ջեմալի գրառման տակ մի շարք մեկնաբանություններ են թողել, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև․

Բուրաք Յըլդըրըմ 

«Հայերի կողմից սպանված Անատոլիայի 1000-ավոր բնակիչների մասին ոչ մի բառ չես խոսի, բայց հենց գա ապրիլի 24-ը, իսկույն կասես՝ Հայոց ցեղասպանություն։ Գնա այստեղից։ Հայասերներ եք դուք»։

Օզզիեք

«Երևում է՝ Ամերիկայի հայկական լոբբից փող է եկել»։

Աթիլլա Գյոնուլլու

«Եթե այս երկրում մի բռնապետ լիներ, այս մարդն ու այս գրառումով կիսվող բոլոր մարդիկ օճառ կլինեին»։

Էսմա

«Հայոց ցեղասպանություն չկա։ Կա հայերի կողմից թուրքերի նկատմամբ իրականացրած ցեղասպանություն։ Թուրք ժողովուրդը ցեղասպանություն չի արել, չի անի»։

Հավելենք, որ այս լուրը հրապարակած թուրքական սկզբնաղբյուր լրատվական կայքն էլ Ջեմալի գրառումը սկանդալային է որակել՝ չմոռանալով ցեղասպանության բառի դիմաց դնել  թուրքական ժխտողականության մեջ պարտադիր կիրառում ունեցող «այսպես կոչված» արտահայտությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+