Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:29

Թուրքիան ի վերջո կճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը. Սայմոն Ադամս

Թուրքիան ի վերջո կճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը. Սայմոն Ադամս

Պաշտպանության պատասխանատվության գլոբալ կենտրոնի գործադիր տնօրեն Սայմոն Ադամսը կասկած չունի, որ Թուրքիան ի վերջո կճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը։  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Սայմոն Ադամսը։

Ադամսը ընդգծել է, որ պետք է վերջ դնեն ցեղասպանության ժխտմանը։

«Հայոց ցեղասպանության պատմական իրականության ճանաչումը չափազանց կարևոր է։ Լինի դա Հայաստանում 105 տարի առաջ, թե Մյանմարի Ռոհինջայի դեմ այսօր, այն ըմբռնումը, թե ինչպես և ինչու է կատարվում ցեղասպանությունը, կարևոր դեր է խաղում դրա կրկնությունը կանխելու գործում»,- ասել է Ադամսը։

Նա նաև Ես միանշանակորեն ընդգծել է, որ Թուրքիան ի վերջո կճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը ոչ միայն այն պատճառով, որ պատմական վկայությունները ապշեցնում են, այլև այն պատճառով, որ ավելի ու ավելի քիչ կառավարություններ ամբողջ աշխարհում պատրաստ են օգնել Անկարային պահպանել այդ սուտը:

«Թուրք ժողովուրդն ինքը նույնպես կարևոր դեր է խաղում մարդու իրավունքների խախտումների բացահայտման և անցյալի վայրագությունների հետ հաշտվելու գործում։ Ավտորիտար կառավարությունը կարող է հետաձգել պատմության հետ այդ առերեսումը, բայց այն չի կարող հավերժ թաղել այն»,- ասել է Սայմոն Ադամսը։

Խոսելով արդար փոխհատուցման մասին՝ Ադամսը նշել է, որ այդ հարցն ավելի լավ է թողնել Հայաստանի և Թուրքիայի կառավարություններին։

«Ինձ համար կարևորը երկու երկրների միջև հաշտեցման գործընթացը սկսելն է, որը հիմնված է Ցեղասպանության իրողությունը, որպես աղետալի իրադարձություն հայ ժողովրդի համար, ճանաչելու վրա»,- ասել է Պաշտպանության պատասխանատվության գլոբալ կենտրոնի գործադիր տնօրենը։

Ադամսի տպավորությամբ՝ հայերի մեծ մասն ճանաչումից բացի փոխհատուցման հարցի մասին չի մտածում։

«Ամենից շատ նրանք, ըստ երևույթին, ցանկանում են ճանաչել ցեղասպանության իրողությունը որպես թուրքերի և հայերի միջև հաշտեցման ավելի լայն գործընթացի նախաբան։ Բայց քանի դեռ Ցեղասպանության ժխտման ստին Թուրքիան իր ներսում չի առերեսվել, այն չի կարող հաղթահարվել»,- ասել է Ադամսը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+