Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ապրիլի 28-ին գրավոր ընթացակարգով Սահմանադրական դատարանը կսկսի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումի դատաքննությունը։

Արման Թաթոյանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենք-ի 9-րդ հոդվածը։ Թաթոյանը նկատել է, որ այդ օրենքով նախատեսված չէ դատարաններում գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական պահանջի պատշաճ ապահովման ճկուն մեխանիզմ:

Նրա խոսքով, ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել և անհետևանք մնալ դատարանի համարԵվ ահա, դիմումը ՍԴ-ի կողմից ընդունվել էր վարույթ եւ ապրիլի 28-ին տեղի կունենա դատաքննությունը:

2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Ազգային ժողովն ապրիլի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը։ Նախագծով ըստ էության հնարավորություն է տրվում բռնագանձել բոլոր մարդկանց գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Ընդ որում, օրենքը վերաբերում է մինչև 1991 թվականը ձեռք բերված գույքին: Նախագծերի փաթեթի ընդունումից հետո այն սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և միայն նրա ստորագրումից հետո այն կսկսի գործել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախագահը դեռ չի շտապի ստորագրել նախագիծը և այժմ այն իրավական փորձաքննություն է անցնում աշխատակազմի կողմից և նոր վերջնական որոշում կկայացվի։

3․ «Ժողովուրդ» թերթը գրում, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին կայցելի Արցախ։ Պաշտոնյան Ստեփանակերտ կգործուղվի ապրիլի 27-28-ը։

Նկատենք, որ օրեր առաջ Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ՝ Երեևանում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, չի բացառվում, որ մեկ անգամ ևս հանդիպում լինի արդեն Ստեփանակերտում։

Բացի այդ, հանդիպում է նախատեսված նաև Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումները բազմազան են լինելու՝ նաև ռազմական իշխանության հետ և այն մեկնաբանվում է որպես անվտանգության հարցերի շուրջ քննարկումներ։

4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ԱԺ պատգամավորները վերջին շաբաթներին ակտիվ աշխատել են խորհրդարանում, շփվել լրագրողների, իրենց օգնականների և ԱԺ աշխատակազմի հետ, և ապրիլի 25-ին Ազգային ժողովի պատգամավորները ԱԺ-ի հաշվին կթեստավորվեն։ Թեստավորումը տեղի կունենա Նաիրի ԲԿ-ում։   Տիգրան Գալստյանի՝ պատգամավորներին  ուղղված գրության մեջ նշվում է, որ ինքնամեկուսանալ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց անձնական մեյլերին չեն ուղարկել թեստերի պատասխանները:

5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Երևանի նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանի պաշտպանական թիմն առաջին ատյանի կայացրած կալանքի որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:

Օրերս վերաքննիչում լսվել է բողոքը, դատարանը մերժել է այն, ուժի մեջ թողնելով առաջին ատյանի որոշումը` փորձելով արդարացնել կալանավորման որոշումը:

Ըստ թերթի  աղբյուրների` հետախուզման մեջ գտնվող նախկին քաղաքապետն ոչ թե Մոսկվայում է, այլ` Դուբայում է գտնվում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+