Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին՝ երեկոյան ժամը 21։00-ին հնչեցին հանրապետության բոլոր եկեղեցիների զանգերի ղողանջները, որոնց ներքո 3 րոպեով մարվեցին Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը։
ՀՀ կառավարությունը քաղաքացիներին կոչ էր արել նույն ժամին մարել իրենց բնակարանների լույսերը և բջջային հեռախոսների լույսերի միջոցով պատուհանից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ։
Լուսավառ ոգեկոչման րոպեն ունեցավ իր խորհրդանշական արձագանքը Ծիծեռնակաբերդից․ հուշահամալիրի սյուներից դեպի երկինք լույս էր հառնում, զուգահեռաբար Կամո Սեյրանյանն ու Լիանա Ալեքսանյանը կատարեցին «Արի իմ սոխակ» երգը։
Հիշեցնենք, որ Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված ապրիլի 24-ին այցելուների մուտքը փակ կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







