Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթն իրականացնող Уральские авиалинии ընկերության օդանավը ուղղություն վերցրեց դեպի Երևան՝ հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
Նշվում է, որ Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։
«Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագենտներն ու առաջին անհրաժեշտության պարագաները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը խորին երախտագիտություն է հայտնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամին նշյալ չվերթով վերադարձող քաղաքացիներին ավիատոմսերով ապահովելու համար։
Նշվում է, որ Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







