Անանյանը հայտեց, որ մարտ ամսվա տվյալներով՝ փետրվարի համեմատ, արձանագրվել է աշխատատեղերի աճ, ոչ թե՝ նվազում՝ 3800 աշխատատեղով։
«616 200 աշխատատեղ հայտարարագրվել է ապրիլի 21-ի դրությամբ՝ մարտ ամսվա տվյալներով փետրվար ամսվա համար։ Հունվարի համեմատ փետրվարի աշխատատեղերի աճը եղել է 14400»,- ասաց Անանյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ համավարակի ազդեցությունը կզգացվի մայիսի 21-ին՝ ապրիլ ամսվա ցուցանիշները վերլուծելիս։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







