Ոստիկանությունում իրականացվող բարեփեխումների արդյունքում առաջին հերթին կիրականացվեն կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում։
Բարեփոխումների արդյունքում առաջիկա մեկ տարվա ընթացքում կձևավորվի ներքին գործերի նախարարություն, որը կմշակի քաղաքականությունը ոլորտում և քաղաքական պատասխանատվություն կկրի ոլորտում բարեփոխումների իրականացման համար։
Ոստիկանությունում կտարանջատվեն նաև քաղաքացիական բնույթի ծառայությունները բուն ոստիկանական բնույթի ծառայություններից։ Մասնավորապես՝ անձնագրերի, վիզաների վարչության հետ կապված գործառույթները, հաշվառման քննական կենտրոնների գործառույթները դուրս են բերվում ոստիկանության համակարգից և կլինեն ներքին գործերի նախարարության կառուցվածքում, որ ապահովվի նմանատիպ ծառայությունների արդյունավետ մատուցումը հասարակությանը և միաժամանակ ապահովվի ոստիկանության՝ բուն ոստիկանական գործառույթների վրա կենտրոնացումը։
«Ոստիկանությունը ոլորտում քաղաքականություն որոշող մարմին չէ։ Մենք որոշեցինք ստեղծել ներքին գործերի նախարարություն և այստեղ քաղաքական ու քաղաքացիական հատվածը հստակ կտարանջատվի զինվորական հատվածից։ ՀՀ ոստիկանությունը կլինի հատուկ հարաբերության մեջ ներիքին գործերի նախարարության հետ և կլինի նրա կազմում»,- նշեց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






