Հայկական կողմը պետք է սառը դատի այդ իրավիճակում և հանկարծ թույլ չտա, որ ստեղծված իրավիճակն օգտագործեն՝ հակառուսական տրամադրություններ գեներեացնելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
Աբովյանն ընդգծեց, որ դժվար է գնահատական տալ, քանի որ մենք բանակցային պրոցեսի մեջ չենք, գոյություն ունի բավական լուրջ հանրային պահանջ և հայտարարություն է արվում ԱԳՆ-ից կողմից՝ ոչ մի բան չենք թաքցրել և եղել ենք բաց։
«Եթե դուք եղել եք միշտ բաց, ապա հստակ հայտարարություն արեք՝ մենք փուլային տարբերակ չենք քննարկում։ Կարևոր է մի կողմից դուրս գալ դավադրությունների տեսությունից և հասկանալ՝ այո, դիվանագիտական շատ լուրջ պրոցես է գնում։ Մյուս կողմից էլ հասկանալ, որ այդ պրոցեսի շուրջ ծավալվող իրադարձությունները չպետք է կողմնակի վնաս տան նաև մեզ»,- ասաց Աբովյանը։
ԲՀԿ պատգամավորը նաև ընդգծեց, որ գոյություն ունի հստակ գաղափար, որ ադրբեջանական կամ թուրքական կողմը երբեք չեն կարող օբյեկտիվ վերլուծական տալ հանրային դաշտում։
«Մենք պետք է սառը դատենք այս իրավիճակում և հանկարծ թույլ չտանք, որ այս իրավիճակն օգտագործեն՝ հակառուսական տրամադրություններ գեներացնեն։ Մենք մեր հարցերը չպետք է բարդացնենք»,- ասաց Արման Աբովյանը։
Աբովյանն ընդգծեց, որ համանագահները չունեն ստիպելու կամ պարտադրելու մանդատ»
«Նրանք մոդերատոր են։ Եթե նույնիսկ կան կոնսուլտացիաներ, ապա այդ կոնսուլտացիաները գնում են ինչ-որ հարցի շուրջ»,- ասաց պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






