Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:45

ՌԴ-ն ոչ միայն չի աջակցում, այլև հավելյալ ռիսկեր է ստեղծում ՀՀ համար․ Բաբաջանյան

Ամբողջ աշխարհում նավթի գինը պատմական հակառեկորդ է սահմանում, գազի գինը գահավիժում է, մինչդեռ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը այս օրհասական համավարակի ժամականերում որոշել է չհրաժարվել գազի գինը բարձրացնելու որոշումից; Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, ԱԺ-ում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Ակնհայտ է, որ բարձրացված գազի գինը շղթայաբար ազդելու է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա և առաջացնելուէ է գնաճ: Ռուսաստանը ճգնաժամային վիճակում ոչ միայն չի աջակցում իր ռազմավարական գործընկերոջը՝ Հայաստանին, այլ իր այս որոշմամբ հավելյալ ռիսկեր է ստեղծում մեր տնտեսության համար: Դա արվում է չափազանց վատ տոնով: Նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ըստ էության խոստովանեց, որ գազի գնի բարձրացումը ՌԴ-ի կողմից պատասխան քայլ է ՀՀ-ում օրինականության հաստատմանն ուղղված գործընթացներին»,-ասաց նա:

Բաբաջանյանը հավելեց, որ ՀՀ-ին մատակարարվող գազի գնի հարցը ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ որպես մահակ օգտագործելու իրողությունը արդյունք է Հայաստանի նախկին իշխանությունների կողմից կնքված գազային խայտառակ համաձայնագրի, և ՀՀ ներքին գազաբաշխման համակարգը ամբողջությամբ «Գազպրոմին» հանձնելու հանցավոր որոշման:  Պատգամավորը պնդում է, որ հիմա Հայաստանի իշխանությունները, այդ թվում և խորհրդարանը, պետք է դիտարկեն Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերը վերանայելու հարցը։

«Մենք որպես Ազգային ժողով, ՀՀ իշխանությունն ընդհանուր առմամբ, պետք է մտածենք այդ խայտառակ  համաձայնագիրը վերանայելու մասին: Ընդ որում դրան պետք է անդրադառնանք ոչ միայն հայ-ռուսական երկկողմ հարաբերությունենրի, այլև ԵՏՄ-ում մեր անդամակցության համատեքստում:

Մենք շարունակում ենք անդամակցել մի միության, որի գլխավոր շահառուն՝ Ռուսաստանը,  նաև տնտեսական հարցերում մեր նկատմամբ դրսևորում է ոչ դաշնակցային մոտեցում»,-ընդգծեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+