Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:10

Փաշինյանն ինքը պետք է անդրադառնա Լավրովի հայտարարությանը․ Մարուքյան

ՀՀ արտգործնախարարությունը պետք է պարզաբանումներ պահանջի ՌԴ ԱԳՆ-ից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է դրված:

Մարուքյանի խոսքով՝ ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը հակասում է ՀՀ ղեկավարության հայտարարությանը, քանի որ Հայաստանի իշխանությունները մինչ օրս պնդել են, որ բանակցություններ չկան և բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա։

«ՀՀ արտգործնախարարը հերքեց, թե սեղանին որևէ փաստաթուղթ է դրված, հետևաբար հարց է առաջանում՝ որ արտգործնախարարին հավատալ: Ես հավատում եմ ՀՀ արտգոծնախարարին։ Կարծում եմ՝ ՀՀ արտգործնախարարությունը պետք է պարզաբանումներ պահանջի ՌԴ ԱԳՆ-ից, ավելին՝ կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանն ինքը պետք է անդրադառնա այս թեմային, քանի որ սա շատ շահարկվող հարց է: Այն ամենահստակ ձևով պետք է պարզաբանվի: Հայաստանում չեմ պատկերացնում իշխանություն, որը կարող է գնալ այնպիսի զիջումների, որոնք ներկայացված են այդ փաստաթղթի շրջանակում», — ասաց պատգամավորը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+