Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:04

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ապրիլի 17-ին ՀՀոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ Կարապետ Թումասյանը աշխառանքից ազատման դիմում էր ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթին նրա ազատումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, որ նրա ազատման դիմումը կապված է եղել կանադահայ այն կնոջ` վարչապետին ուղղված նամակի հետ, որում նա դժգոհել էր, թե չի կարողանում քաղաքացիություն ստանալ:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, ազատումներն այսքանով չեն ավարտվելու»:

2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում տեղ գտած ընկերությունների մի մասը անկհայտ «թռիչք են կատարել»՝ ավելացնելով հարկերն ու բարձրանալով առաջատար հորիզոնականներ։ Մի մասն էլ՝ նվազեցրել են հարկերն ու իջել ավելի ցածր տեղեր:

Նշենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ:

Այսպիսով, առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը
«Գազպրոմ Արմենիա»՝ 17 մլրդ 773 մլն 025 հազար դրամ դրամ,
«Գրանդ Տոբակո»՝ 15 մլրդ 323 մլն 439 հազար դրամ,
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»՝  5 մլրդ 378 մլն դրամ,
«Սիփիես Օիլ»՝ 4 մլրդ 341 մլն դրամ,
«ՄՏՍ Հայաստան»՝ 3 մլրդ 895 մլն դրամ,
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան»՝ 3 մլրդ 479 մլն դրամ,
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»՝ 3 մլրդ 462 մլն դրամ,
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»՝ 3 մլրդ 383 մլն դրամ,
«Ֆլեշ»՝ 3 մլրդ 179 մլն դրամ,
«Ակվիլոն Թրեյդ»՝ 2 մլրդ 972 մլն դրամ»:

3․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ նախագահի հրամանագրով նախօրեին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակված Կարեն Համբարձումյանը մինչ այդ զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրա հեռանալը Երևանի քաղաքապետարանից կապ է ունեցել հենց քաղաքապետ Հայկ Մարությանի հետ․ նախկին խորհրդականը պարզապես այլևս չի ցանկացել աշխատել նրա հետ։

Եվ սա ամենևին էլ պատահական չէ, քանի որ քաղաքապետարանի վարչություններից 9-ը ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ:

4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ estate.am կայքում՝ տների վաճառքի հայտարարությունների բաժնում հայտնաբերել են, որ Նիկոլ Փաշինյանը վաճառում է «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց գտնվող իր բնակարանը։ Բնակարանը վաճառքի է դրված փետրվարի 27-ից, այն գնահատվել է 85 հազար դոլար։

5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ թեպետ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի քաղաքական պլանները ժամանակավորապես առկախվել են կորոնավիրուսի պատճառով, հետաձգվել է նոր ստեղծվելիք կուսակցության հիմնադիր համագումարը, սակայն Վանեցյանի թիմում քաղաքական ակտիվ նախապատրաստական աշխատանքների փուլում են։

Ծրագրում են նաև էլեկտրոնային կայք ստեղծել, որի խմբագիրը կլինի Վանեցյանի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը, ով, հիշեցնենք, «Հայլուրի» դեմքերից էր և Հ1-ից դուրս եկավ Պետրոս Ղազարյանի նշանակվելուց հետո:

6․ «Հրապարակ» թերթը գրում է, որ այս օրերին կարևոր դերակատարում ունեցող բժշկական պերսոնալի մոտ խուլ, չբարձրաձայնվող դժգոհության կա` իրենց վարձատրության մասով:

Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող պատասխանատուներից մեկը թերթի հետ զրույցում նշել է, որ ռիսկային աշխատանք իրականացնողները վճարվում են այնքան, որքան մնացած հիվանդանոցների աշխատակիցները, որոնք կորոնայի հետ չեն շփվում։

Ըստ նրա՝ չեն ցանկանում խնդրին համակարգային լուծում տալ, իրենց համար, փաստորեն, ավելի հեշտ է լրացուցիչ, 5-աստղանի հյուրանոցներ վարձակալել` պետբյուջեից միջոցներով։

7․«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` շուտով հայտնի օֆշորային սկանդալի գործով մեղադրանք է առաջադրվելու ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ըստ նույն լուրերի՝ այս գործով առանցքային մեղադրյալ է լինելու հենց Սարգսյանը:

Այսօր շարունակվելու է գործով մեղադրյալի կարգավիճակ ստացած Նավասարդ Կճոյանի հարցաքննությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+