Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ մերժել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի քաղհայցը ընդդեմ Քրեակատարողական ծառայության:
Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք՝ Քոչարյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով կանխել իր իրավունքը խախտող գործողությունները եւ ապահովել խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի հնարավոր վնասի բացառումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







