Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:43

Մահացել է հայտնի դիվանագետ Ռուբեն Շուգարյանը

Մահացել է հայտնի դիվանագետ Ռուբեն Շուգարյանը

Այսօր՝ ապրիլի 21-ին, կյանքից անժամանակ հեռացավ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը:  Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նարեկ Շուգարյանը։

«Մեծ վշտով մենք հայտնում ենք, որ մեր սիրող հայրը և ամուսինը՝ դեսպան Ռուբեն Շուգարյանը, մահացել է այս առավոտ Բոստոնում»,- գրել է Շուգարյանը։

Նարեկ Շուգարյանը հայտնել է, որ հայտնի դիվանագետն անցյալ շաբաթ ինսուլտ է ստացել։

Ռ. Շուգարյանը ծնվել է 1962թ. հոկտեմբերի 19-ին:

1980-1985թթ․ սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտում, 1985-1989թթ․՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։

Ռուբեն Շուգարյանը 1992-1993 թվականներին եղել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։

Այնուհետեւ դիվանագիտական աշխատանքի է անցել.

1993-1999 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը:

2001-2005 թվականներին եղել է  ՀՀ փոխարտգործնախարար:

2005-2008 թվականներին՝ Հայաստանի դեսպան Իտալիայում:

2008 թվականին՝ ի նշան բողոքի ընդդեմ նախագահական ընտրություններում թույլ տված կեղծիքների և բռնությունների, մի խումբ դիվանագետների հետ միասին կոչ է արել միանալ համաժողովրդական ընդդիմադիր շարժմանը, որի պատճառով ազատվել է աշխատանքից:

2008թ. նա հրավիրյալ դասախոս էր Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Թաֆթսի համալսարանում:

Ռուբեն Շուգարյանը 58 տարեկան էր: Ուներ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+