Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ-ի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կուղեկցվի հանրահայտ դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարումով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրած ասուլիսին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Աղաջանյանը հայտնեց, որ ապրիլի 24-ին ժամը 10։00-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի, Նախագահի, ԱԺ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցերը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
«Խոնարհումի արարողությունն ուղեկցվելու է հանրահայտ դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ։ Հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի նույն օրը ժամը 22։00-ին պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ։ Ծրագիրն ընդգրկելու է դասական և ժողովրդական ժանրի ստեղծագործություններ և տևելու է մինչև լուսաբաց»,- նշեց Աղաջանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






