Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:22

Սկսել են պայմանավորվել, հիմա պետք է պայմանավորվել․ Լավրովը Ղարաբաղի մասին

Սկսել են պայմանավորվել, հիմա պետք է պայմանավորվել․ Լավրովը Ղարաբաղի մասին

Գորչակովի հիմնադրամի կազմակերպած առցանց ձևաչափով կլոր սեղանի ժամանակ այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ներկա վիճակը:

Լավրովը հայտնել է, որ ակտիվորեն քննարկվում են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումները, որոնք առաջարկվել են անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, և այդ պայմանավորվածությունների ստորագրումը կարևորագույն քայլ կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման համար:

«Բանաձևերը, որոնք ընդունվել են, հայտնի փաստաթղթեր են։ Դրանք ընդունվել են մարտական գործողությունների թեժ շրջանում և ենթադրում էին, նախևառաջ, ռազմական գործողությունների լիակատար դադարեցում և անցում բանակցություններին։ Դրանցում, այո, հաստատվել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Սակայն դրանցում կոչ էր արվում դադարեցնել պատերազմը և անցնել բանակցությունների»,- նշել է նախարարը։

Լավրովը պարզաբանել է, որ այդ փաստաթղթերը «փուլային մոտեցման հիման վրա կարգավորմանը հասնել է նշանակում։

«Այդ ժամանակից ի վեր բանակցություններ են ընթացել և բազմիցս։ Պայմանավորվածություններ են եղել 2001 թ. Քի Ուեսթի  բանակցությունների շրջանակում, եղել են նաև տարբեր ձևաչափերով հետագա պայմանավորվածություններ՝ Ղարաբաղի մասնակցությամբ, առանց Ղարաբաղի մասնակցության։ Այժմ արդեն հաստատվել են Բաքու-Երևան բանակցությունների ձևաչափը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը»:

Նրա կարծիքով, միջնորդների կողմից առաջարկված գործընթացի կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումը կարևորագույն քայլ կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի կատարման համար, որոնց մասին խոսքը գնում է և որոնք պահանջում էին դադարեցնել պատերազմը և սկսել պայմանավորվել:

«Սկսել են պայմանավորվել, հիմա պետք է պայմանավորվել: Հենց դրան էլ մենք ձգտում ենք` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+