Մինչ այժմ Թուրքիայում կորոնավիրուսային վարակով 13 430 հիվանդ ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցներից: Այս մասին հայտնում է «Անադոլու»-ն՝ հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարարի հայտարարությանը։
Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսից ևս 123 մահվան ելքով (COVID-19), զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2140-ի:
Կորոնավիրուսային վարակի գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 90 980-ի, իսկ վերջին մեկ օրվա ընթացքում վարակը հաստատվել է 4674 մարդու մոտ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







