Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 21-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,339-ի, հիվանդներից 580-ն արդեն բուժվել է, մահացել է 22 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 402 դեպք, մահացել է 4 մարդ, հիվանդներից 95-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,436 դեպք, 19 մարդ մահացել է, 791-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 90,980 դեպք, ապաքինվել է՝ 13,430-ը, գրանցվել է մահվան 2,140 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 83,505-ի, ապաքինվել է 59,273 մարդ, արձանագրվել է 5,209 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 47,121-ի, ապաքինվել է 3,446 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 405 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







