Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Նշենք, որ սա Սարգսյանի կալանավորման ժամկետի երկրորդ երկարաձգումն է: Առաջին անգամ այն երկարաձգվել էր փետրվարի 14-ին, ինչի լրանալուց հետո նախաքննական մարմինը դարձյալ միջնորդություն է ներակայացրել դատարան, որն էլ այն բավարարել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







