49 տարեկան հասակում կյանքից հեռացել է շախմատի միջազգային գրոսմայստեր, ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Եղիազարյանը։ Այս մասին հայտում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Արսեն Եղիազարյանը նախկինում մարզել է Հայաստանի պատանեկան հավաքականը, եղել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը:
Եղիազարյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է երկու համաշխարհային շախմատային օլիմպիադաների ՝ 1994-ին Մոսկվայում և 1996-ին Երևանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







