Ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանության որոշ ծառայողներ վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
Մհրյանը հայտնեց, որ 124 ոստիկան ինքնամեկուսացված է եղել, 30-ը՝ մեկուսացված։
«20 ոստիկանի թեստի արդյունքները բացասական է եղել, 10 ոստիկան վարակված է եղել կորոնավիրուսով։ Նրանցից 5-ն առողջացել են»,- նշեց փոխոստիանապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







