Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:26

[ԿԱՐԾԻՔ] Արտակարգ իրավիճակի մեկ օրվա ընթացքում Հայաստանը կորցնում է 51 մլն դոլար

[ԿԱՐԾԻՔ] Արտակարգ իրավիճակի մեկ օրվա ընթացքում Հայաստանը կորցնում է 51 մլն դոլար

«Արդեն 7-րդ կանխատեսումը, այս անգամ ապրիլի 16 տվյալներով տալիս է համարյա նույն արդյունքը՝ պանդեմիան Հայաստանում կվերջանա մինչև ապրիլի վերջը, մահացածների կանխատեսվող քանակը՝ 34, մահածության գործակիցը՝ 2,28%»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը:

«Մի քանի խոսք կորոնավիրուսի էկոնոմիկայի մասին։ Ուղղակի ծախսերի մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չգտա, բացի բուժում ստացողների քանակից, որը հայկական մամուլի տվյալներով, ապրիլի 15-16 դրությամբ կազմել է 797 հոգի, որից 30՝ ծանր, 767՝ միջին և 362՝ թեթև, որոնք բուժում չեն ստացել։ Օգտագործելով ռուսական տվյալները (Սանկտ-Պետերբուրգի Բոտկինի անվան հիվանդանոց), ստանում ենք, որ ծանր հիվանդի բուժումը արժի 1,3 միլիոն դրամ, միջին ծանրությանը՝ 392 հազար դրամ, մեկ հիվանդի համար (առանց թեթև դեպքերի)՝ 427 հազար դրամ։ Հայաստանում թեստերի քանակը ապրիլի 16 դրությամբ 9632 էր։ Այստեղ նույնպես տեղական արժեքը չգտա և օգտագործել եմ Ռուսաստանի թվերը (Роспотребнадзор), 1 թեստի արժեքը՝ 1200 ռուբլի կամ 8175 դրամ, ընդհանուր արժեքը՝ 78,7 միլիոն դրամ։ Այսպիսով, ուղղակի ծախսերը կազմել են ապրիլի 16-ի դրությամբ 419 միլիոն դրամ։ Կան իհարկե այլ ուղղակի և անուղղակի ծախսեր, բայց դրանք չպետք է էականորեն ավելացնեն նշված գումարը։

Հիմա անդրադառնանք կորուստներին։ Համաձայն Վահրամ Ավանեսյանի հաշվարկների (Հայաստանի համար այլ հաշվարկներ ինձ հայտնի չեն)՝ արտակարգ իրավիճակի մեկ օրվա ընթացքում Հայաստանը կորցնում է 51 միլիոն դոլար։ Ապրիլի 16-ի դրությամբ գումարային կորուստը կկազմի 1 530 միլիոն դոլար, կամ կորոնավիրուսի մեկ դեպքի հաշվարկով՝ 1.32 միլիոն դոլար (ուղղակի ծախսերը՝ 377 հազար դրամ)։ Ահա այսպիսի տխուր էկոնոմիկա։

Հիմա փորձենք հասկանալ, ինչ կլիներ, եթե Հայաստանը կարանտին չհայտարարեր։ Ինչպես հայտնի է, կա երկու երկիր, որոնք կարանտին չեն հայտարարել՝ Շվեդիան և Բելառուսը։ Հայաստանը այդ երկրների հետ համեմատելու համար արված են հետևյալ ենթադրություններ՝ (1) ամեն երկիր ունի կորոնավիրուսի տարածման կրճատման իր արագությունը և մահացության գործակիցը, որոնք կարող են էականորեն տարբերվել․ (2) կարանտինը նպատակաուղղված է բնական տարածման արագությունը կրճատելուն, դրանով պակասացնելելով դեպքերի և մահերի քանակը, որոնք կախված են դեպքերի քանակից, բայց ամեն երկրի համար տարբեր հարաբերակցությամբ․(3) երկրները պետք է գտնվեն պանդեմիայի տարածման մոտավորապես նույն փուլում։

Քանի որ Հայաստանը և Շվեդիան գտնվում են պանդեմիայի զարգացման մոտավորապես նույն՝ ստաբիլիզացիոն փուլում և մոտ են դրա ավարտին, կարելի է համեմատել տարածման արագությունները այդ երկրներում մարտի 17-ից ապրիլի 16-ը ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանի համար՝ օրական 9,4%, Շվեդիայի՝ 8,1%, այսինքն այս դեպքում դեպքերի և, հետևաբար, մահերի քանակը կկրճատվեր, ավելանալու փոխարեն։

Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա այն ներկայում գտնվում է պանդեմիայի տարածման փուլում, որը բնութագրվում է տարածման ավելի բարձր արագությամբ, այդ պատճառով համեմատությունը անիմաստ է։ Սակայն հետաքրքրական է, որ Բելառուսում տարածման արագությունը վերջին շաբաթվա ընթացքում ավելի ցածր էր, քան Ռուսաստանում, որտեղ մասնակի կարանտինը գործում է մարտի 30-ից և անընդհատ ընդլայնվում ու խստացվում է (վերջին 6 օրում Բելառուսում՝ 13,3%, Ռուսաստանում՝ 15,2%) ։

1933 թվականին ԱՄՆ նորընտիր նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը իր ինաուգուրացիոն ճառում ասել էր – the only thing we have to fear is…fear itself․ Հիմա տեղի ունեցավ հակառակը՝ կորոնավիրուսի նկատմամբ իռացիոնալ և ոչնչով չհիմնավորված վախը հաղթեց ամեն տեղ, բացի Շվեդիայից և Բելառուսից, ցավալիորեն նաև Հայաստանում»,-գրել է նախկին նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+