Կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված ԱԻՆ 5 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Արմեն Հարությունյանը հայտնեց, որ վարակված 5 աշխատակիցներից 3 այս պահին բուժում է ստանում, իսկ 2-ն արդեն ապաքինվել են։
«Այս պահին ԱԻՆ 42 աշխատակից մեկուսացված է»,- ասաց Հարությունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







