Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:30

Երեկ Նորաշենից 28 կոնտակտավոր է տեղափոխվել․ ԱԻ փոխնախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ-ի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 1107 ահազանգ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Հարությունյանը նշեց, որ իրականացված զանգերից 609-ը եղել են կորոնավիրուսի վարակի վերաբերյալ, 498-ը՝ քաղաքացիների բարձր ջերմության վերաբերյալ: Հոգեբանական աջակցություն մինչև այս պահը ցուցաբերվել է 411 քաղաքացու։

«Շտապօգնության ֆելշիրական բրիգադները կատարել են 32 երթ: Հաշվետու ժամանակահատվածում տեղափոխվել է 101 կոնտակտավոր և 7 հիվանդ: ԱԻՆ-ի տրանսպորտային միջոցներով նշված ժամանակահատվածում տեղափոխվել է 855 կոնտակտավոր, որից 28-ը տեղափոխվել է երեկ՝ Նորաշեն համայնքից»,- ասաց Արմեն Հարությունյանը:

Հարությունյանը հայտնեց, որ ԱԻՆ-ի փրկարար ծառայության 130 փրկարար այս պահին համատեղ շրջիկ ծառայություն են իրականացնում ոստիկանության հետ:

«Յուրաքանչյուր մարզից 10-ական ծառայող, իսկ Երևանում և Սյունիքի մարզում՝ 20-ական փրկարար: ԱԻՆ-ի 25 ծառայակից գործուղվել են Կառավարության թեժ գծի տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին մասնակցելու համար, իսկ ԱԻՆ-ի փրկարար ծառայության  բուժվարչության 14  ծառայողներ՝ առողջապահության նախարարության թեժ գծի աշխատանքներին մասնակցելու»,- ասաց փոխնախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+