Իշխող վերնախավի ներկայացուցիչների,այդ թվում՝ պատգամավորների դեմ «լայնածավալ հարձակում» է սկսվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այդ հարձակման պատճառը Ազգային ժողովում ընդունված օրենքներն են։ Խոսքը վերաբերում է այնպիսի օրենքներին, ինչպիսիք են ապօրինի գույքի բռնագանձում, կոմերցիոն գովազդի վերադարձը Հանրային հեռուստաընկերության եթեր և շատ այլ օրենքներ։ Հարձակումների պատճառ են դառնում նաև նախորդ իշխանության ներկայացուցիչների դեմ հարուցված քրեական գործերը։ Սիմոնյանը վստահ է, որ որոշ հեռուստաընկերությունների եթերում և մի շարք լրատվական գործակալությունների էջերում իրավիճակը ներկայացվում է խեղաթյուրված ձևով, և դա արվում է գործող իշխանություններին վարկաբեկելու համար։
ԱԺ նախագահը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին չտրվել դատարկ քարոզչությանը, ուշադրություն չդարձնել այն նյութերին, որոնցում իշխող էլիտայի ներկայացուցիչների հայտարարությունները համատեքստից կտրված են: Նա նաև կոչ է արել չլսել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ֆեյքերին» և «խամաճիկներին», որոնք վարձատրվում են ՀՀ-ից գողացված փողերով և փորձում են իրենց հարմար մթնոլորտը ստեղծել։
«Իշխանությունը նույնն է, այն եղել է ՀՀ ժողովրդի մի մասը և շարունակելու է մնալ այդպիսին։ Այն բոլոր մարդիկ, որոնք գողացել են ՀՀ-ից, պատժվելու են և ստանալու իրենց արժանին», — հայտարարել է խոսնակը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






