Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:17

ԿԳՄՍՆ հրամանը խուճապ է առաջացել ամբողջ կրթական համակարգում․ Սոֆյա Հովսեփյան

Երեկ կրթության և գիտության նախարարությունը հրաման է ուղարկել դպրոցներ, որով ասվում է՝ վերջին 2019-2020 թթ. երկրորդ կիսամյակի ողջ մատյանի թվանշանները պետք է անցկացվի էլեկտրոնային մատյանների մեջ և այն պետք է արվի մինչև ապրիլի 20-ը: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբկցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ ընդգծելով, որ այս հրամանից լուրջ խուճապ է առաջացել ամբողջ կրթական համակարգում, և բոլոր դպրոցների ուսուցիչներն ու տնօրենները բարձրաձայնում են այն մասին, որ իրապես հնարավոր չէ դա այդ ժամանակում անել:

«Ես որպես կրթության ոլորտի մարդ, որ աշխատել եմ այդքան տարի, կարող եմ փաստել որ մեկ կամ երկու օրում հնարավոր չէ այդքան ծավալուն գործընթացը կազմակերպել: Նախարարությունից ինձ ասեցին, որ սա ընդամենը մեկ օրվա գործ է և մեկ մարդու անելիք: Պետք է նշեմ, որ դա այդպես չէ և եթե դուք չեք պատկերացնում, թե որքան ծանրաբեռնվածություն կա դպրոցներում, ապա կխնդրեմ ուղղակիորեն նման հրատապ առաջարկները տաս օր շուտ անեք»,- ընդգծեց պատգամավորը:

Նա շեշտեց, որ այսօր առանց այն էլ հեռավար կթրության արդյունքում բավական ծանրաբեռնված են ուսուցիչները, և պետք չէ մեկ անգամ ևս նրանց ծանրաբեռնել: «Ամենացավալին այն է, որ այս գործընթացը շղթայական խնդիրներ է առաջացնելու: Նախարարության հրամանն արդեն պետք է կատարվի, կրթության վարչություն, վարչությունից ստիպելու են տնօրենին, տնօրենը ստիպելու է ուսուցչին և կարծես՝ մենք նորից մարդկանց մոտ վախի մթնոլորտ ենք ստեղծելու՝ կարճ ժամանակում մեծ ծանրաբեռնվածություն առաջացնելով: Կխնդրեմ նմանատիպ պահանջներն առավել վաղ ներկայացրեք»,- եզրափակեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+