ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին ԱԺ նախագահը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նրա խոսքով՝ քննարկվել են առաջիկա անելիքները։
Նախօրեին նա նաև շնորհավորական ուղերձ է հղել Արցախի 4-րդ նախագահին՝ նշելով, որ համատեղ ջանքերի միջոցով պիտի ապահովենք արցախահայերի ազատ ինքնորոշման անսակարկելի իրավունքի պաշտպանությունը: Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը պիտի շարունակեն համատեղ գործուն քայլեր ձեռնարկել միասնական անվտանգային համակարգի ամրապնդման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






